ՌԱԴԻՈ
© Sputnik /

Լուրեր /22.08.15/

Ստանալ կարճ հղումը
Լուրեր

Քաղաքականություն, դեբատներ, մեկնաբանություններ, փորձագիտական և հասարակական տեսանկյուններ, բազմակողմանի լրատվություն

Մեկնաբան՝ Նաիրի Հոխիկյան

Թողարկման հյուր՝ «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյան

Լուրեր /գլխավոր թողարկում/

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

 

Ռուսական ռուբլին և հայկական դրամը շարունակվում են արժեզրկվել: Արժեզրկվում է նույնիսկ այնպիսի հզոր տնտեսություն ունեցող երկրի արժույթը, ինչպիսին Չինաստանն է: Իսկ ամերիկյան դոլարը միայն ամրապնդում է դիրքերը: Ամերիկյան Bloomberg պարբերականը հայկական դրամը դասել է այն արժույթների շարքում, որոնք մոտ ապագայում զգալիորեն կարժեզրկվեն:

Հեղ.՝ Տիգրան Խաչատրյան

Դրամի արժեզրկումն անխուսափելի է. տնտեսագետներ

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

 

1990թ. օգոստոսի-23 ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվեց Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը:

Հեղ.՝ Աննա Գզիրյան

Անկախության տարիների ամենամեծ ձեռբերումը բանակն է. քաղաքագետ

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

 

Ամերիկյան հեղինակավոր Stratfor վերլուծական-հետախուզական կազմակերպության փորձագետները կանխատեսում են, որ Ուկրաինայից հետո Արևմուտքի և Ռուսաստանի միջև սուր հակամարտություն կսկսվի նաև Հարավային Կովկասում: Ըստ ամերիկացի վերլուծաբանների՝ Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ ռուսական ազդեցության ընդլայնում Վրաստանում և Հայաստանում: Սակայն հայաստանցի փորձագետները համակարծիք չեն ամերիկացի վերլուծաբանների հետ:

Հեղ.՝ Տիգրան Խաչատրյան

ԱՄՆ-ին և Ռուսաստանին շահեկան չէ թեժացնել Արցախյան հակամարտությունը. փորձագետներ

Ваш браузер не поддерживает HTML5 аудио