ՌԱԴԻՈ
Bigrussia

Schneider Electric ընկերությունը ներուժ է տեսնում Հայաստանում

Ստանալ կարճ հղումը

Schneider Electric մեքենաշինական ընկերությունը պատրաստվում է օգտագործել Հայաստանի հնարավորությունները նաև հարևան երկրների շուկաներ դուրս գալու համար, Sputnik Արմենիա ռադիոկայան եթերում ասաց ընկերության` Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով ղեկավար Յոհան Վանդերպլաետսեն։

Յոհան Վանդերպլաեստե

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Հայաստանում մեր ընկերության համար մենք մեծ ներուժ ենք տեսնում։ Երբ խոսում ենք Հայաստանի մասին, նկատի ունենք շուկաները և հարևան երկրները` Վրաստանն ու Իրանը։ Հայաստանը ելք է դեպի ԵՏՄ, ինչպես նաև իրանական շուկա»,- ասաց նա։

Իսկ ինչ վերաբերում է բուն Հայաստանին, ընկերությանն այստեղ հետաքրքրում է, առաջին հերթին, արևային մարտկոցների կիրառման և արտադրության ոլորտը։

Հաշվի առնելով, որ Հայաստանը տարվա մեջ 300 արևային օր ունի, ըստ Վանդերպլաետսեի, երկիրն այդ ուղղությամբ մեծ հեռանկարներ ունի։

Նրա խոսքով` ակտիվ համագործակցություն կհաստատվի ոչ միայն ընկերության և ՀՀ էներգետիկայի նախարարության միջև, այլև բուհերի հետ։