ՌԱԴԻՈ
© Sputnik / Виталий Тимкив

Հացահատիկն անձրևի տակ չթողնել

Ստանալ կարճ հղումը

Համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տեղեկատվության` հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են սպասվում: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս հողօգտագործողներին հացահատիկային մշակաբույսերի բերքի կորուստներից խուսափելու համար ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները բերքահավաքի աշխատանքներն արագացնելու համար:

Աշոտ Հարությունյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Գյուղնախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Աշոտ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ բերքահավաքն արագացնելու հետ կապված հայտարարությունը հորդոր է, որպեսզի կորուստներ չլինեն։

Նրա խոսքով` հիմնական բերքահավաքն արդեն կատարվել է, շատ չնչին մաս մնացել է միայն լեռնային մասերում, և ընդհանուր ցուցանիշներն արդեն վկայում են, որ այս տարվա բերքն արդարացրել է սպասելիքները։