ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Շաուրմայի վաճառքի կետը սթարթափ է, թե ոչ

Ստանալ կարճ հղումը

Սթարթափ։ Սա վերջին տարիների ընթացքում առավել հաճախակի հնչող բառերից է։ Իսկ ի՞նչ է սթարթափը և ո՞ր ոլորտի հետ է այն առնչվում։ IP Marketing ընկերության հիմնադիր Արսեն Սուլթանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է սթարթափի մասին։

Արսեն Սուլթանյան. Ի՞նչ է Սթարթափը

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Սթարթափ ասելով` ես հասկանում եմ նույն ձեռներեցությունը, երբ ձեռնարկում ես ինչ-որ նոր բիզնես-նախագիծ և իրականացնում ես այն։ Սթարթափ տերմինն ավելի հաճախ կիրառվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ»,- ասում է փորձագետը։

Նրա խոսքով` «սթարթափ» հասկացությունը նաև տեխնոլոգիական նորարարություններ է ենթադրում, և որքան էլ այն նույնացվում է ձեռներեցության հետ, այնուհանդերձ չի նշանակում, որ շաուրմայի վաճառքի կետը որևէ կապ ունի սթարթափի հետ։