ՌԱԴԻՈ

Ինչու են հայրերը լքում հաշմանդամ երեխաներին

Ստանալ կարճ հղումը

Ի՞նչ է կատարվում այն ընտանիքներում, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխա է հայտնվում` լարվածությու՞ն, միմյանց օգնելու ցանկությու՞ն, թե՞ փախուստի սինդրոմ։ Sputnik Արմենիայի տաղավարում այս հարցերին է պատասխանում հոգեբան Նարինե Պողոսյանը։

Ինչու են հաշմանդամ երեխաներին հաճախ լքում հայրերը

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Հոգեբանի կարծիքով` եթե հիվանդությունն ախտորոշվում է ժամանակին, և ծնողներին նախապատրաստում են, բավականաչափ հեշտ է լինում հաղթահարել սթրեսային փուլերը։

«Երբ տղամարդը ժխտում է, գուցե պաշտպանվում է։ Սթրեսը հաղթահարելու գործում չափազանց դեր ունի տեղեկատվությունը, որը պետք է մատուցել տղամարդուն, քանի որ կնոջ և երեխայի կապն արթնանում է շատ ավելի վաղ, քան տղամարդունը։ Տղամարդու համար ավելի կարևոր է սերնդաշարունակման խնդիրը, տղամարդիկ շատ ավելի բուռն են արձագանքում այն փաստին, որ իրենց որպես սերմնացանի կարող են նայել բացասաբար, կարող են քննադատել։ Դա անլիարժեքության, սեփական հնարավորությունների թերագնահատման, չկայացած լինելու լուրջ հրամայական է»,- ասում է հոգեբան Նարինե Պողոսյանը։