ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants.

ՏԻՄ ընտրություն. կաշառե՞լ, թե՞ ազդել հասարական գիտակցության վրա

Ստանալ կարճ հղումը

Մի քանի օրից հանրապետության մի շարք գյուղերում ու քաղաքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Քաղաքական գործիչները վերլուծել են ընտրական գործընթացը։

Արթուր Միսաքյան, Լևոն Խաչատրյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Ինչո՞վ է առաջնորդվում հասարակությունը՝ ընտրություն կատարելիս, որո՞նք են քարոզարշավի հիմնական սկզբունքները. հարցերի պատասխանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել են Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցության խորհրդի անդամ Արթուր Միսակյանը։

«Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նախագահ Արթուր Միսակյանն ասաց, որ կաշառքը դարձել է ընտրապայքարի հիմնական բաղկացուցիչ մաս։ Նույնիսկ ավագանու ընտրությունն է այսօր դարձել փողով, այնինչ անհրաժեշտ է ընտրել համոզմունքով։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը նշեց, որ այսպես ասած՝ ոչ ցանկալի թեկնածուներին փորձում են ճնշել, պետական ապարատը գործի է դնում բոլոր միջոցները՝ խանգարելու թե' ընտրողին, թե' ընտրվողին։