ՌԱԴԻՈ
© Photo : PanARMENIAN Photo

Անահիտ Բախշյան. «Ես հրավերի չեմ սպասի, կգնամ, եթե դռները փակ չլինեն»

Ստանալ կարճ հղումը

Երևանի ավագանու «Բարև Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը պատրաստ է մասնակցել Կարեն Կարապետյանի հայտարարած ծրագրային քննարկումներին և կրթության ոլորտի մի շարք բարեփոխումներ առաջարկել, եթե իր առջև դռները փակ չլինեն:

Անահիտ Բախշյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Անահիտ Բախշյանը չի շտապում գնահատել կառավարության փոփոխությունն ու դրա հնարավոր հետևանքները:

«Անհրաժեշտ են ոչ թե անձերի, այլ համակարգային փոփոխություններ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է նա՝ հավելելով, որ համակարգային փոփոխությունների հիմնական առանցքը պետք է լինի երկրում օրենքի գերակայության հաստատումը:

«Եթե Կարեն Կարապետյանը գալիս է այն համոզմունքով, որ պետք է առաջնորդվի միայն սահմանադրությամբ ու հաստատի օրենքի գերակայություն, և, երբ մենք այս աշխատանքը տեսնենք, նոր միայն կարող ենք ասել՝ ինչ-որ բան կփոխվի Հայաստանում, թե ոչ»,- ասաց նա: