ՌԱԴԻՈ
Личная страница в Фейсбуке

Մելիք-Շահնազարյան. Հայաստանի և Ռուսաստանի միջև խնդիր չկա

Ստանալ կարճ հղումը

Որոշ ժամանակ առաջ Հայաստանում ստորագրվեց ՀՕՊ համակարգերի մասին փաստաթուղթը, որը Ռուսաստանը դեռ չի վավերացրել, և ՀՀ անկախության 25-ամյակի զորահանդեսին մասնակցեց նաև Ռուսաստանից ներկրված զինտեխնիկան, որն իրարամերժ քննարկումների պատճառ դարձավ։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Ռուսաստանից գնած զենքի և հայ-ռուսական հարաբերությունների մասին

Քաղաքագետի կարծիքով, այն, որ Ռուսաստանը դեռևս չի վավերացրել այդ պայմանագիրը, խոսում է այն մասին, որ ցուցադրված ռազմական համակարգերը ձեռք են բերվել ոչ թե ՀՕՊ համաձայնագրի շրջանակում, այլ ուրիշ համաձայնագրերի միջոցով։

Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահեցնում է` հայ-ռուսական ռազմական համագործակցությունն ամենաբարձր մակարդակում է, և երկկողմ հարաբերություններում որևէ խնդիր չկա։

«Հայաստանին հուզում է միայն այն հարցը, որ Ռուսաստանը հարձակողական զենքեր է վաճառում Ադրբեջանին։ Այդ մասին խոսվել է ՀՀ նախագահի մակարդակով։ Բայց դա, թերևս, կողմնակի ազդեցություն ունեցող գործոն է հայ-ռուսական հարաբերություններում։ Պետությունների միջև առկա համագործակցությունը խոսում է այն մասին, որ երկուս երկրների միջև որևէ խնդիր չկա»,- ասում է Մելիք-Շահնազարյանը։