ՌԱԴԻՈ
© Sputnik / Асатур Есаянц

Վահե Էնֆիաջյան. ինչո՞ւ պիտի ինքնասպան լիներ ԲՀԿ թեկնածուի որդին

Ստանալ կարճ հղումը

Ազգային Ժողովի ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է իրավապահ մարմինների հայտարարությունը Արշակ Գրիգորյանի մահվան պատճառը ինքնասպանություն որակելու վերաբերյալ։

 

Վահե Էնֆիաջյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Գյումրու ավագանու ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի, մահվան պատճառը ինքնասպանություն որակելը առնվազն ժամանակավրեպ հայտարարություն էր, որ արեցին իրավապահ մարմինները, համոզված է Ազգային Ժողովի ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։

Պատգամավորի խոսքով, Արշակ Գրիգորյանը չի ունեցել առողջական,սոցիալական խնդիրներ, եղել է հարգված ու գործունյա երիտասարդ, երբեք քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

ՈՒստի, նրա համոզմամբ, իրավապահ մարմինների հայտարարությունն ուղղորդված է և ոչ արժանահավատ։

Բացի այդ, ըստ Էնֆիաջյանի, կրակոցը ձախ կողմից է եղել, մինչդեռ Արշակ Գրիգորյանը աջլիկ է։ Նա նշեց, իրավապահ մարմիններն առայժմ կոնկրետ փաստարկներ չեն նշում, որպեսզի հնարավոր լինի հստակ պատկերացում կազմել կատարվածի մասին։

Ինչ մնում է Գյումրիում ընտրապայքարը շարունակելուն, էնֆիաջյանն ասաց, որ այդ պայքարն ավելի ակտիվ կընթանա։