ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Արծրուն Հովհաննիսյան. կուլ մի տվեք հակառակորդի խայծը

Ստանալ կարճ հղումը

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ լրատվամիջոցները անզգույշ են վարվում՝ ադրբեջանական կայքերի ստահոդ տեղեկությունները հայկական տեղեկատվական դաշտում տարածելով։

Արծրուն Հովհաննիսյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այդ խնդիրը, ցավոք, միշտ եղել է։

Ըստ նրա, տարիներ առաջ, երբ ավելի անփորձ էինք, մեր ԶԼՄ-ները համեմատաբար շատ էին ադրբեջանական կայքերից վերցնում Ադրբեջանի սպառազինությանը, Արցախին առնչվող նյութեր և առանց հետամուտ լինելու դրանց իսկության մեջ, տարածում։

Վերջին երկու տարում այդ միտումը նվազեց, մերոնք սկսեցին ավելի գրագետ աշխատել, սակայն ապրիլի ատերազմից հետո մեր լրատվամիջոցները կրկին կուլ են տալիս ադրբեջանական խայծը և տեղեկատվական պայքարում անուլ տալիս հակառակորդին։

Դրա վառ ապացույցը Ադրբեջանի՝ երեկ տարածած լուրն էր այն մասին, թե իբր գերհզոր պաշտպանական համակարգեր են ձեռք բերել, որն անմիջապես լայն տարածում գտավ հայկական կայքերում։

Արծրուն Հովհաննիսյանը քարոզչական մանիպուլացիա է համարում այդ ստահոդ լուրը և խորհուրդ տալիս նման դեպքերում դիմել փորձագետի կամ զանգարել իրեն։