ՌԱԴԻՈ
PHOTOLURE

Թուրքիան Մոսուլի նավթաբեր շրջանին տիրանալու խնդիր ունի

Ստանալ կարճ հղումը

Իրաքի կառավարական բանակը փորձում է Մոսուլն ազատագրել ահաբեկիչներից, Թուրքիան ջանում է իր ազդեցությունը տարածել Մոսուլ քաղաքում: Որոշ տեղեկություններով՝ թուրքական զինուժի տանկերն արդեն մտել են Իրաքի տարածք:

Լևոն Շիրինյան. Թուրքիան Մոսուլի նավթաբեր շրջանին տիրանալու խնդիր ունի

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Sputnik Արմենիայի եթերում քաղաքագետ Լևոն Շիրինյանը խոսում է Թուրքիայի ձգտումների մասին:

Շիրինյանի կարծիքով՝ Մոսուլի ուղղությամբ թուրքերի զգուշավոր, բայց կատաղի գրոհը մեկ խնդիր ունի՝ տիրանալ Մոսուլի նավթաբեր շրջանին, և եթե ամերիկացիներն ու ռուսները դա թույլ տան, ապա Թուրքիան կարող է դառնալ անկառավարելի դառնալ:

«Տարածաշրջանում Թուրքիան կդառնա անկառավարելի երկիր, զուգահեռ կլուծի նաև քրդական խնդիրը»,- կարծում է Շիրինյանը:

Ըստ նրա՝ Հայաստանը նույնպես անհանգստանալու խնդիր ունի, քանի որ այդ իրադարձությունները զարգանում են մեր պատմական հայրենիքում, և սպառնալիքի տակ է դրվում մեր հայրենակիցների ճակատագիրը:

Բացի այդ, անկանխատեսելի դարձող Թուրքիայի դեպքում ի հայտ են գալիս անվտանգության հարցերը: