ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Սոս Սարգսյան. ԱԷԿ-ը Հայաստանի համար էներգետիկ անվտանգության խնդիր է լուծում

Ստանալ կարճ հղումը

ԱԷԿ-ի միջուկային անվտանգության բաժնի պետի տեղակալ Սոս Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է միջուկային էներգետիկայի ոլորտում առկա խնդիրների մասին:

Սոս Սարգսյան. ԱԷԿ-ը Հայաստանի համար էներգետիկ անվտանգության խնդիր է լուծում

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Մասնագետը նշում է, որ այս ոլորտում միջազգային ճգնաժամ է տիրում, և բոլոր զարգացած երկրները, բացի Ֆրանսիայից, չեն զարգացնում իրենց միջուկային էներգետիկան, ինչը կապված է էերգակիրների գների կտրուկ անկման հետ:

«ԱՄՆ-ն կարողացավ այնպես անել, որ քաոս ստեղծվի էներգիա արտադրող երկրներում: Կարծում եմ՝ մոտակա 10 տարում միջուկային էներգետիկայի ճգնաժամը կշարունակվի»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ Հայաստանի դեպքում հարցը պետք է մի փոքր այլ տեսանկյունից դիտարկել, քանի որ ըստ նրա՝ մենք, լինելով մեկուսացման մեջ, կարողանում ենք մի ինքնաթիռ վառելիք բերել և մեկ տարի հանգիստ ապրել: