ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Գինոսյան. նախ պետք է բանակին վերադարձնել նրանից խլված միջոցները

Ստանալ կարճ հղումը

Եթե բանակին վերադարձվեին այն գումարները, որոնք վերցվել էին նրանից և վերածվել ջիպերի ու դղյակների, ապա հանրությունը նման կերպ չէր արձագանքի պաշտպանության նախարարության ծրագրին, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց «Կարին» երգի- պարի խմբի գեղարվեստական ղեկավար, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը:

Գագիկ Գինոսյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Գինոսյանը նշեց, որ ինքը դեմ չէ բանակի կարիքների համար վճարվող տուրքին, որովհետև բազում հաշմանդամներ ու զոհված զինծառայողների ընտանիքներ օգնության կարիք ունեն, սակայն նախ անհրաժեշտ է հետ վերադարձնել բանակից խլված միջոցները։