ՌԱԴԻՈ
© Sputnik /

«Տղաս, ու՞ր է Եփրատը». ցեղասպանության թեման ու լուսավոր ապագան

Ստանալ կարճ հղումը

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Տղաս, ու՞ր է Եփրատը» ֆիլմի պրեմիերան արդեն կայացել է: Ռեժիսոր Ռուբեն Փաշինյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ֆիլմի մասին:

Ռուբեն Փաշինյան. «Տղա՛ս, ո՞ւր է Եփրատը». ցեղասպանության մասին առաջին ֆիլմը, որ սկսվում է տխրությամբ, ավարտվում՝ պարով

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Ֆիլմը նկարահանվել է Ռուբեն Փաշինյանի «Տղաս, ու՞ր է Եփրատը» պատմվածքի հիման վրա, որը պատմում է ԱՄՆ-ից Հայաստան այցելած հայ ծեր զբսաշրջիկի մասին: Նա ապարդյուն փորձում է իր ուղեկցորդից պարզել, թե որտեղ է Եփրատ գետը: Հարցը վերաճում է զրույցի, թե ինչ է հայրենիքը, որտեղ է Հայաստանը, և ինչ երաշխիքներ ունի հայ ընտանիքի ապագան: Տարիներ անց արդեն ոչ տարիքն առած ուղեկցորդի գլխում այն միտքն է փայլատակում, որ Հայաստանն իր կողքին է, և Եփրատն այլևս այնտեղ չէ:

Փաշինյանի խոսքով՝ սա առաջին ֆիլմն է, որը սկսվում է տխրության տեսարանից, բայց վերջանում է պարով ու ուրախությամբ:

«Այսինքն՝ դա այն վերջաբանն է, որը ես համարում եմ պետք է լինի, մենք պիտի նայենք առաջ, պիտի գնանք դեպի լուսավոր ապագա: Իսկ դա կախված է միայն մեզանից»,- կարծում է ռեժիսորը:

Փաշինյանը նշում է՝ ցեղասպանության թեմայի մեջ փակվելով՝ մենք լուսավոր ապագային ուշ կհասնենք: