ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Այվազյան. ԱՄՆ լաբորատորիաները վտանգավոր են Հայաստանի համար

Ստանալ կարճ հղումը

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Այվազյանը Spunik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ Հայաստանում ԱՄՆ ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաները պոտենցիալ վտանգ են ներկայացնում։

Հայկ Այվազյան. Հայաստանում գործող որոշ լաբորատորիաներ Պենտագոնն է ֆինանսավորում

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Հայկ Այվազյանը ներկայացրել է, որ 2016-ին ԱՄՆ-ի սպառնալիքների նվազեցման գործակալության ֆինանսավորմամբ երեք լաբորատորիա է կառուցվել՝ Իջևանում, Գյումրիում և Երևանում, որոնք գործելու են առողջապահության նախարարությանը կից։

Նրա խոսքով՝ այդ կենտրոնները ոչ թե ԱՄՆ առողջապահության նախարարությունն է ֆինանսավորում, այլ` այդ երկրի ռազմական գերատեսչությունը։ Ծախսերը գերազանցում են 10 միլիոն դոլարը։

Այդ լաբորատորիաները, Այվազյանի խոսքով, ունեն երկակի նշանակություն. բացի խաղաղ պայմանները, կարող են նաև այլ գործառույթներով կիրառվել։

Հայաստանը պատերազմող երկիր է, գտնվում է երկրաշարժի գոտում։ Նրա կարծիքով` չի բացառվում, որ այդ լաբորատորիաները Հայաստանի համար համաճարակային վտանգ ներկայացնեն։