ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

ԿԳ նախարար. համալսարանները պետք է ֆինանսապես անկախացնել

Ստանալ կարճ հղումը

Վերջերս Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանն ասել էր, որ իր առողջությունը չէր վստահի համալսարանի շրջանավարտների 40 տոկոսին։

Լևոն Մկրտչյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Այս թեմայի վերաբերյալ Sputnik Արմենիան հարց ուղղեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին` արդյո՞ք այդ հայտարարությունը չի վկայում, որ կրթական համակարգում լրջագույն խնդիր կա։

Նախարարը չհերքեց, որ ոլորտում խնդիրներ կան, այնուհետև ավելացրեց` մտահոգություն կա։ Նա հայտնեց, որ համալսարանները պետք է ֆինանսապես անկախացնել շատ խնդիրներից խուսափելու համար։