ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Գազի գինը նվազել է քաղաքական որոշման արդյունքում և կրկին բարձրանալու է

Ստանալ կարճ հղումը

Գազի գնի նվազեցման մասին որոշումը քաղաքական որոշում է՝ առանց տնտեսական բաղադրիչի: Sputnik Արմենիայի հետ զրույցում գազի գնի նվազեցման մասին որոշումն այսպես մեկնաբանեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Արտակ Մանուկյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Գազի գնի ցանկացած նվազում սպառողների համար դրական երևույթ է»,- գնահատելով գազի սակագինը հունվարի 1-ից 7 դրամով նվազեցնելու մասին ՀԾԿՀ-ի որոշումը, նշեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Մինչդեռ տնտեսական համակարգի համար, նրա համոզմամբ, նման նվազեցումը կարող է անգամ վտանգավոր լինել:

«Մի ապրանք, որը սահմանին գնվում է 150 դոլարով և վաճառվում 160-ով, երկարաժամկետ լինել չի կարող»,- ասաց նա՝ բիզնեսի տեսանկյունից կարևորելով սակագների երկարաժամկետ լինելու հանգամանքը:

Արտակ Մանուկյանի խոսքով` շատ ավելի լավ կլիներ, եթե հայտարարվեր, որ առաջիկա 3 տարվա ընթացքում գազի գինն անփոփոխ է մնալու կամ գազի գինը նվազեր ոչ թե երկրի ներսում, այլ սահմանին: