ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Գրիգորիչն ինձ համար մեծ մաեստրո է. Արսեն Սաֆարյան

Ստանալ կարճ հղումը

Առաջին տպավորությունն Արթուր Գրիգորյանից շատ անհասկանալի էր, որովհետև ես, որ 18 տարեկան էի, ծանոթանում էի մի մարդու հետ, ով էստրադային երաժշտության հիմնադիրներից էր, մեծ մանկավարժ, մեծ կոմպոզիտոր: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց երգիչ Արսեն Սաֆարյանը:

Արսեն Սաֆարյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Անվանի երգչին Արթուր Գրիգորյանն օգնել է պատասխանել իր համար ամենագլխավոր հարցին` «Երգել, թե չերգել»: «Ի ուրախություն ինձ, պարզվեց, որ դեռ շատ բաներ ունեմ անելու այս ասպարեզում: Ինձ համար ինքը երեկ, այսօր, և, կարծում եմ, վաղն էլ, մնալու է մեծ մաեստրո և պրոֆեսիոնալ բեմի ուսուցիչ»,-ասաց Արսեն Սաֆարյանը

Նրա համար մաեստրո Գրիգորյանն այն մարդն է, որ լայն հորիզոններ բացել է իր համար տարբեր ասպարեզներում: