ՌԱԴԻՈ
© Sputnik / Aram Nersesyan

Թունյան. գյուղատնտեսության ոլորտի թվերն ուռճացվել են

Ստանալ կարճ հղումը

Գյուղատնտեսության ոլորտի թվերը ավելի հեշտ է նկարել, քանի որ մակրոտնտեսական ցուցանիշները դժվար է ստուգել, ասել է տնտեսագետ Բաբկեն Թունյանը։

Բաբկեն Թունյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Տնտեսական վերլուծաբան, B4B.am կայքի գլխավոր տնօրեն Բաբկեն Թունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է տնտեսության տարեվերջյան ցածր ցուցանիշներին։ Նա նշել է, որ դա կապված է գյուղատնտեսության անկման հետ։

Տնտեսագետը հայտնել է, որ այդ ոլորտում ուռճացված տվյալներ են ներկայացվել։

Նրա խոսքով՝ գյուղատնտեսության բնագավառում թվեր նկարելը հեշտ է, որովհետև մակրոտնտեսական ցուցանիշները դժվար է ստուգել։ Վերահսկողության անհրաժեշտության մասին խոսել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը։