ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Հայաստանի մանուկներ հիմնադրամը գնահատեց Sputnik Արմենիայի աշխատանքը

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի մանուկներ հիմնադրամը պարգևատրեց այն լրագրողներին ու լրատվամիջոցներին, որոնք պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերել գյուղական համայնքների ու Հայաստանի մանուկների մասին նյութեր պատրաստելիս։

Անահիտ Էվոյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալությունն ու ռադիոն պարգևատրվեց որպես 2016 թվականի հուլիսի 15-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի մանուկներ հիմնադրամին ամենաշատն անդրադարձող լրատվամիջոց։

Sputnik Արմենիայի լրագրող Գոհար Սարգսյանը պարգևատրվեց որպես նշյալ ժամանակահատվածում ամենաբազմազան թեմաներով հրապարակումների հեղինակ։

Իսկ Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցը պարգևատրվեց նույն ժամանակահատվածում «Sputnik Արմենիա» տեղեկատվական գործակալության կայքում ամենաCOAF-ական լուսանկարի համար։

COAF
Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցը ստանում է COAF-ի մրցանակը