ՌԱԴԻՈ
PHOTOLURE

Նոր կառավարությունն իր հետ ցանկություն ու շարժ է բերել

Ստանալ կարճ հղումը

Կարեն Կարապետյանի աշխատանքի 100 օրն ավարտվեց: Տնտեսական սպասումները չարդարացան, ցուցանիշները չբարելավվեցին: ԲՀԿ-ն տեսնում է, որ ինչ–որ բան փոխելու ցանկություն ու շարժ կա, բայց առայժմ էական տեղաշարժեր չեն զգացվում։

Միքայել Մելքումյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, գնահատելով վարչապետ Կարեն Կարապետյանի 100-օրյա աշխատանքը, նշում է, որ թեև նոր կառավարության վարած տնտեսական քաղաքականության մեջ կան որոշակի դրական միտումներ, բայց կոնկրետ արդյունքներ առայժմ տեսանելի չեն:

«Տնտեսական ցուցանիշները շատ վատն են, ներդրումներ չկան, աշխատավարձը չի բարձրանում, ՀՆԱ-ն կրճատվել է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պատգամավորը։

Նրա խոսքով` առկա ցուցանիշները չեն հուսադրում, որ վիճակը մոտ ապագայում կարող է լավանալ: