ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Արծվիկ Մինասյան. «Կառավարության ծրագրով նախատեսված բոլոր 6 միջոցառումները կատարվել են

Ստանալ կարճ հղումը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ևս ամփոփեց տարին` լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։

Արծվիկ Մինասյան 1

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Նախարարի խոսքով` նախարարությունը կատարել է 2016թ.-ին կառավարության գործունության ծրագրով նախատեսված բոլոր 6 միջոցառումները: Գերատեսչության համար 2016 թվականի գերակա ուղղություններ են եղել Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառումը և էկոտուրիզմի զարգացումը:

«Սևանա լճի մակարդակը կազմում է 1900 մ 48 սմ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ 26 սմ ավելի է, իսկ այս պահի դրությամբ արդեն` 27 սմ-ով»,-ասաց նախարարը։

Նախարարը նշեց նաև, որ քաղաքային լողափներում «Սևան ազգայի պարկ» ՊՈԱԿ-ի կողմից քաղաքացիներին մատուցվել է անվճար ծառայություն։