ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Բոլոր բուժծառայությունների գներն անիրատեսական են` բավական ցածր

Ստանալ կարճ հղումը

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը վստահեցնում է, որ այսօր որոշ բուժծառայությունների գներն անիրատեսական են` բավական ցածր։

Լևոն Ալթունյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Հենց այդ պատճառով մեծ կարևորություն են տալիս ֆինանսատնտեսական աշխատանքային խմբին, որը կոչված է վերագնահատելու բուժծառայությունների արժեքները և նոր գնանշումներ տալ»,- ասաց նախարարը:

Խոսելով պետպատվերի ավարտվելու մասին` Լևոն Ալթունյանն ասաց՝ համաձայն է, որ նման երևույթ կա, բայց հաջորդ տարվանից հիվանդանոցների գումարի բաշխման թափանցիկության էլեկտրոնային մեխանիզմ է ներդրվելու, որի արդյունքում քաղաքացիները կարող են հետևել յուրաքանչյուր դրամին, յուրաքանչյուր հիվանդին, յուրաքանչյուր հիվանդանոցին հատկացված գումարներին:

«Մենք համոզված ենք, որ այդ միջոցով հնարավոր չարաշահումների ցանկությունը կկանխենք»,- ընդգծեց առողջապահության նախարարը: