ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Հոգեկան խնդիր ունեցողները չեն ուզում փորձադաշտ դառնալ

Ստանալ կարճ հղումը

Առողջապահության նախարարության ոլորտում փոփոխություններ են կատարվում. 300-ից ավելի շահառուներ մտահոգված են ոլորտում սպասվող փոփոխություններով` կապված այդ խմբի հիվանդներին տրամադրվող դեղորայքի փոփոխությամբ։

Կարինե Թուխիկյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Թեման ակտիվացավ հատկապես օրեր առաջ Սպիտակում տեղի ունեցած դեպքից հետո, երբ 45-ամյա կինը խեղդամահ էր արել իր երկու անչափահաս երեխաներին, այնուհետև ինքնասպան եղել։ Խոսվեց, որ նա հոգեկան խնդիրներ է ունեցել, սակայն հայտնի չէ, թե ինչ դեղորայք է օգտագործել:

Sputnik Արմենիայի տաղավարում թեմայի շուրջ խոսում է Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիայի նախագահ Կարինե Թուխիկյանը։

Պետությունն անվճար դեղ է տրամադրում, որն օգտագործելուց հետո հոգեկան խանգարում ունեցող հիվանդների մոտ դրական միտումներ են նկատվում, այժմ նախարարությունը որոշել է այդ դեղամիջոցը փոխարինել մեկ ուրիշով, իսկ հոգեկան խնդիրներ ունեցողները դեմ են այդ փոփոխությանը։