ՌԱԴԻՈ
FB Profile

Լրագրությունից քաղաքականություն մեկ քայլ է

Ստանալ կարճ հղումը

«Փաստ» օրաթերթի խմբագրական խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարված Վարուժան Բաբաջանյանը պատրաստվում է պատգամավոր դառնալ։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում նա խոստանում է՝ Տավուշի մարզում թեժացնելու է քաղաքական պայքարը:

Վարուժան Բաբաջանյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Վերջին 5 տարում ես Տավուշի մարզում եմ բնակվել, հետևաբար իմ ուղերձներն ու թիրախներն ավելի շատ են, քան այն մարդկանց մոտ, որոնք ժողովրդի հետ ավելի քիչ շփումներ են ունեցել»,- ասում է Բաբաջանյանը։

Նա խոստանում է անկեղծ լինել իր ընտրողների հետ, նշում է, որ ընտրվելու դեպքում իր թիրախում է լինելու հատկապես Նոյեմբերյանը, որն արդյունաբերական շրջան չէ, և այնտեղ ենթակառուցվածքների հսկայական համակարգ է պետք ստեղծել տնտեսական ակտիվություն ունենալու համար։