ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Ռուբեն Բաբայան. հայրենասիրության մասին թմբկահարում են դեմագոգները

Ստանալ կարճ հղումը

Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը գերադասում է չխոսել հայրենասիրության մասին, քանի որ համոզված է՝ հայրենասիրությունն ապացուցվում է գործով, ոչ թե խոսքով։

Ռուբեն Բաբայան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Երբ բժիշկը շատ լավ տիրապետում է իր գործին ու անձնվիրաբար աշխատում՝ դա հայրենասիրության շատ բարձր դրսևորում է, իսկ երբ խոսում է հայրենասիրության մասին ու փրկելու փոխարեն անտեսում մարդուն՝ դա դավաճանություն է, կարծում է Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։

Նրա խոսքով՝ հայրենասիրության մասին շատախոսում են դեմագոգները, այնինչ իրական հայրենասերները զբաղվում են իրենց գործով ու նվիրաբերվում հայրենիքին։

Բաբայանը հայրենասիրության հարցում կարևորում է բարձր կրթական ցենզը. եթե մարդը կրթված է, լավ է տիրապետում իր մասնագիտությանն ու օգուտ է տալիս պետությանը, ապա հենց նա է իրական հայրենասերը։

Նա միտում է նկատել. որքան ցածրանում է կրթական ցենզը, այնքան շատ են հորջորջում հայրենասիրություն բառը ու սպեկուլյացիա անում դրանով։

Զրույցը վարեց Կարեն Ավետիսյանը։