ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Սեյրան Նիկողոսյանը՝ հրաձգության հավաքականի գաղտնիքների մասին

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսեց Հայաստանի հրաձգության հավաքականի ստեղծման, դրա ձեռքբերումների մասին:

Սեյրան Նիկողոսյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Հավքականի մարզչի խոսքով՝ Խորհրդային Միության փլուզումից հետո հրաձգության ոլորտում ամեն ինչ սկսել են զրոյից:

«Սովետական հրաձգության դպրոցը շատ հզոր էր: Հիմա մարզումների հետ կապված գրեթե ամեն ինչ մենք սովետական դպրոցից ենք վերցրել»,-ասում է գլխավոր մարզիչը:

Ըստ Սեյրան Նիկողոսյանի՝ հրաձիգը պետք է լինի սառնասիրտ, հավաքվի ժամանակին: Հրաձիգը երկու ես ունի, եթե մի եսը մյուսին հաղթի, նա կդառնա նորմալ հրաձիգ, կարծում է մարզիչը: