ՌԱԴԻՈ
© Sputnik / Aram Nersesyan

Հայաստանի առանձին հատվածներում -30 աստիճան է կանխատեսվում

Ստանալ կարճ հղումը

Փետրվարի 14-ին և 15-ին Հայաստանի շրջանների զգալի մասում ձյան տեղումները կպահպանվեն։ Փետրվարի 16-ին և 17-ին տեղումներ են սպասվում Վայոց Ձորի և Սյունիքի մարզում, հանրապետության մյուս շրջաններում տեղումներ չեն կանխատեսվում։

Գագիկ Սուրենյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը եղանակային կանխատեսումներ է ներկայացնում Sputnik Արմենիայի եթերում։

Ըստ նրա` փետրվարի 18-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմային ֆոնը մինչև ամսի 16-ն էապես չի փոխվի, իսկ 17-ին և 18-ին արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքը և հզոր անտիցիկլոնի առկայությունը կնպաստեն, որպեսզի գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը նվազի 8-10 աստիճանով։

«Ամենացուրտը կլինի փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը։ Լեռնային շրջաններում առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի —30 աստիճանի»,- նշեց Սուրենյանը։