ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը պատմում է իր երազանքի մասին

Ստանալ կարճ հղումը

Հայտնի լրագրող և հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչ է իր համար երազանքը։

Վլադիմիր Սոլովյով

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Ախր ես առանձնապես չեմ երազում… Երազանքներն ուրիշ բանի մասին են, որ ծնողները չհիվանդանան, որ երեխաների մոտ ամեն ինչ լավ լինի, որ ավելորդ խնդիրներ չլինեն, որ ցանկություններն իրականանան։ Մի պատմություն հիշեցի. ծեր հրեան կանգնած է ողբի պատի մոտ ու աղոթում է, աղոթում, աղոթում։ Զբոսաշրջիկներն անցնում են նրա կողքով։ Հրեան շարունակում է աղոթել։ Զբոսաշրջիկները 20 ժամ անց նորից են անցնում, իսկ նա դեռ շարունակում է աղոթել։ Հարցնում են` ի՞նչ ես անում։ Ասում է` դե աղոթում եմ, որ ծերերը հարգեն փոքրերին, փոքրերը սիրեն մեծերին, ամուսինները չդավաճանեն իրար, ամենուրեք խաղաղություն լինի։ Զբոսաշրջիկները հարցնում են` և ի՞նչ։ Հրեան ասում է` գիտե՞ք` այնպիսի տպավորություն է, որ ես պատի հետ եմ խոսում»։