ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants.

Սոցիոլոգ. «Դաշինքները բարդացնում են խնդիրը»

Ստանալ կարճ հղումը

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ապրիլի 2–ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների պայքարի և ընտրողների կողմնորոշվածության մասին։

Ահարոն Ադիբեկյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Ընտրողների միայն 43 տոկոսն է որոշել գնալ ու մասնակցել ընտրություններին, 57 տոկոսը դեռ կարծիք չունի։ Դրա համար այսօրվա տվյալները դեռ ճշգրիտ չեն»,-ասաց Ադիբեկյանը։

Ըստ սոցիոլոգի` պայքարը երկու հարթության վրա է լինելու։ Վերևի հարթակում միմյանց դեմ կպայքարեն ՀՀԿ և ԲՀԿ-ն։ Մյուս հարթակում կուսակցություններն ու դաշինքները հավակնում են` 2 —ից 5-րդ կամ 6-րդ տեղը, որովհետև դաշինքները պիտի 7 տոկոս հավաքեն, դաշինքները բարդացնում են խնդիրը։