ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Լարսի այլընտրանքային ճանապարհը Ցխինվալով է, բայց այստեղ կա քաղաքական խնդիր

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը խոսում է բեռնափոխադրումների հարցում Լարսի կարևորության և դրան հարմար այլընտրանք գտնելու մասին:

Հերբերտ Համբարձումյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Հայաստանի ավտոտրանսպորտային բեռնափոխադրումների առյուծի բաժինը՝ 80 տոկոսից ավելին, կատարվում է Մաքսային միության անդամ երկրների, հատկապես, Ռուսաստանի հետ: Դրա համար Լարսի մաքսակետով անցումը մեզ համար դարձել է, այսպես ասած, կյանքի ճանապարհ: Լարսը շատ ձեռնտու ճանապարհ է, այն ամենակարճն է: Եթ Լարսում չեն լինում ֆորս-մաժորային իրադրություններ, Երևանից-Մոսկվա հասնում ենք չորս օրվա ընթացքում»,-ասում է Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ հիմնական և մեզ համար կարևոր այլընտրանքային ճանապարհը Ցխինվալով անցնող ճանապարհն է: Բայց այստեղ կան քաղաքական խնդիրներ՝ կապված ռուս-վրացական հարաբերությունների հետ: