ՌԱԴԻՈ
© Sputnik / Nelli Danielyan

Աղվան Վարդանյան. «Դաշնակցությունն, ի տարբերություն շատերի, մեկ անձի կուսակցություն չէ»

Ստանալ կարճ հղումը

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ցուցակով պատգամավորության թեկնածու Աղվան Վարդանյանը վստահեցնում է, որ 100 տոկոսով բոլորը կարող են ասել, որ վաղվա ԱԺ-ում Դաշնակցություն խմբակցությունը չի տրոհվի, մասերի չի բաժանվի, ինչպես հաճախ եղել է այլ խմբակցությունների հետ:

Աղվան Վարդանյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Դաշնակցությունն, ի տարբերություն շատերի, մեկ անձի կուսակցություն չէ, մեկը չի որոշում այդ կուսակցությունն ինչ պետք է անի: Չի լինի այդպես, որ եթե այդ անձը չլինի, կամ մի բան պատահի կուսակցությունից բան չմնա»,-ասում է Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Դաշնակցությունն իրական քաղաքական կուսակցություն է՝ իր ծրագրերով ու գաղափարներով: Դաշնակցությունը երբեք այս ժողովրդի կյանքից դուսր չի եղել: