ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Կոնգրես-ՀԺԿ–ն կարողացել է բացատրել ընտրողին` որն է Արցախի խնդրի խաղաղ կարգավորումը

Ստանալ կարճ հղումը

Քարոզարշավը հնարավորություն տվեց լայնորեն խոսել Արցախի հիմնախնդրի կարգավորման մասին: Կոնգրես-ՀԺԿ դաշինքի թեկնածու Զոյա Թադևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իրենք կարողացել են ընտրողներին բացատրել, թե որն է Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման տարբերակը։

Զոյա Թադևոսյան. Կոնգրես-ՀԺԿ-ի համակիրները շատ ավելի են, քան ցույց են տալիս սոցիոլոգիական հարցումներ

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Մեր ընտրողներն ավելի շատ հետաքրքրված էին ղարաբաղյան հիմնահարցի լուծման հարցով։ Մենք կարողացանք բացատրել, թե ինչ է խնդրի խաղաղ կարգավորումը»,- նշեց Թադևոսյանը։

Նրա խոսքով` ԱԺ ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերը հայտարարում են, որ գալու են իշխանության, աշխատավարձ են բարձրացնելու, ասֆալտապատելու են, սակայն ժողովուրդը պետք է իմանա, որ դա պետության պարտավորությունն է։

«Պետք չէ, որ քաղաքական ուժը խառնվի պետության գործառույթներին։ Մենք դա կարողացանք հասցնել մեր ընտրողին»,- ասաց Թադևոսյանը։