ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Դավիթ Բաբայան. «Արցախը պահպանելու և պաշտպանելու է իր ազատությունը»

Ստանալ կարճ հղումը

Քառօրյա պատերազմը եղել է շրջադարձային զարգացում, և դա ըմբռնել են բոլորը՝ Արցախի, Հայաստանի, Ադրբեջանի և միջազգային հանրությունները. Sputnik Արմենիայի եթերում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Դավիթ Բաբայան. մեր ապագան մենք կանխատեսում ենք որպես հուսալի

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Նրա խոսքով՝ այս մեկ տարում ուժեղացվել է սահմանային պաշտպանությունը, որը շարունակվում է նաև այսօր և կշարունակվի ապագայում:

«Քառօրյա պատերազմից հետո միջազգային հանրությունը հետևություններ արեց: Նրանց համար պարզ դարձավ, որ Արցախը, հայ ժողովուրդը պահպանելու և պաշտպանելու է իր ազատությունը, անկախությունը և արժանապատվությունը և որ խնդիրը ռազմական ճանապարհ չունի»,- ասաց Բաբայանը:

Ըստ նրա՝ լայնածավալ, երկարատև պատերազմը Կովկասում կարող է բերել գլոբալ պայթյունի, որի ֆոնին Սիրիան ու Իրաքը խաղուպար կարող են դիտվել: