ՌԱԴԻՈ
FB Profile

Տիգրան Սեյրանյան. «Պրահայի համայնքը կազմակերպված է ու միասնական»

Ստանալ կարճ հղումը

Պրահայի հայկական համայնքը հիմնականում ձևավորվել է վերջին 25 տարվա ընթացքում` չնայած Չեխիայում հայերի մասին հիշատակումներ կան դեռևս 17-րդ դարից, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Չեխիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Տիգրան Սեյրանյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Չեխիայի հայկական համայնքը կազմավորվել է հետխորհրդային ժամանակներում, երբ Պրահա և չեխական այլ բնակավայրեր են եկել հայեր Հայաստանից և նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետություններից, ասաց Չեխիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Դեսպանը գոհ է համայնքի կազմակերպվածությունից, նշեց, որ Պրահայում շաբաթօրյա հայկական դպրոց է գործում, մայրաքաղաքի կենտրոնում հայկական եկեղեցի կա, գոյություն ունի տպագիր մամուլ՝ «Օրեր» պարբերականը, ակտիվ գործունեություն է ծավալում հայկական երիտասարդական միությունը։

Նրա խոսքով՝ ոչ միայն Պրահայում են հայերը զբաղվում հայապահպանությամբ, այլև Չեխիայի մյուս քաղաքներում, հայկական դեսպանատունն էլ աջակցում է նրանց, կազմակերպվում են համատեղ միջոցառումներ, գործակցությունն արդյունավետ է։

Զրույցի ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106):