ՌԱԴԻՈ
© CC0 / Adam Nowakowski / Trading from a cheap AirBnB

Հայերը կիբեռհամաճարակից կարող են «փրկվել» 3 պարզ կանոնի շնորհիվ

Ստանալ կարճ հղումը

Գլոբալ կիբեռգրոհի հետևանքով Հայաստանում վիրուսով վարակվել է մոտ 1000 համակարգիչ։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է աշխարհը «շոշափած» վարակի մասին։

Նրա խոսքով` Հայաստանում վարակի ալիքն այնքան էլ ուժեղ չէ. բայց մեր երկիրն այդ առումով խոցելի է, քանի որ 10 համակարգչից 9-ում չարտոնագրված օպերատիվ համակարգ է տեղադրված։

Ըստ Մարտիրոսյանի` վարակից խուսափելու համար պարզապես պետք է 3 կանոնի հետևել։

«Խորհուրդ է տրվում նախ թարմացնել օպերացիոն համակարգը: Միշտ թարմացնել հակավիրուսը և ամեն անծանոթ, հիմար ֆայլ չբացել։ Այս երեք կանոնին հետևելու դեպքում կարելի է հեռու մնալ այդ վիրուսից»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը: