ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Տնտեսագետ. «Մենք դեռ չենք հասել նրան, որ ապրենք մեր հաշվին»

Ստանալ կարճ հղումը

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը դրական է գնահատում երկրում ներմուծման և արտահանման ծավալների աճը, սակայն կարծում է, որ մենք դեռ չենք ապրում մեր հաշվին, այսինքն՝ մեր ներկրման և արտահանման չափը հավասար չէ։

Վիլեն Խաչատրյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Մեր ներմուծումը 2015 թվականին կրճատվել մոտ 1 միլիարդ 200 միլիոն ԱՄՆ դոլարով, դրա ֆոնին այժմ արտահանման որոշակի աճ է արձանագրվել, այսինքն, մենք աշխարհից ավելի քիչ վերցնում ենք, ավելի շատ` տալիս, Sputnik Արմենիային ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

«Մենք 2016 թվականը փակել ենք ընդամենը 0.2 տոկոս ՀՆԱ-ի աճով։ Դա նշանակում է, որ տնտեսական աճի պատճառով չէ, որ մեր ներմուծումը կրճատվել է, այլ վատ ապրելու հաշվին»,- ասաց նա։
Վիլեն Խաչատրյանն անընդունելի է համարում արտահանման ու ներմուծման տեսանկյունից որևէ երկրից կախում ունենալը։

Զրույցի ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի միջոցով (FM106)։