ՌԱԴԻՈ
© Sputnik /

Գլոբալ ֆորումն աջակցում է Հայաստանի հարկային քաղաքականությանը։

Ստանալ կարճ հղումը

Մայիսի 18-ին ավարտվեց ֆինանսների նախարարությունում մեկնարկած երկօրյա աշխատանքային հանդիպումը Գլոբալ ֆորումի պատվիրակության հետ։ Հանդիպման մանրամասները Sputnik Արմենիային ներկայացրել է ֆինանսների նախարարության Միջազգային համագործակցության վարչության միջազգային հարկային և մաքսային հարաբերությունների բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանը։

Նաիրուհի Ավետիսյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Գլոբալ ֆորումը հարկման նպատակով ստեղծված աշխարհում ամենամեծ խումբն է, որի անդամ է հանդիսանում աշխարհի շուրջ 140 երկիր: Հայաստանի Հանրապետությունը 2015 թվականից հանդիսանում է Գլոբալ ֆորումի լիիրավ անդամ:

Քննարկումների օրակարգում ընդգրկված են եղել հարցեր, որոնք վերաբերել են փաստացի սեփականատերերի մասին արժանահավատ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ կարգավորումների մշակման անհրաժեշտությանը, հարկային մարմնին բանկային գաղտնիքի հասանելիության խնդիրներին, հարկային մարմնի կողմից միջազգային պայմանագրերով սահմանված տեղեկությունների փոխանակման համար անհրաժեշտ կարողություններին, ինչպես նաև հարկման նպատակով տեղեկությունների փոխանակման արդյունավետության և թափանցիկության բարձրացմանն ուղղված քաղաքականությունների արդի միտումներին:

Ֆինանսների նախարարության Միջազգային համագործակցության վարչության միջազգային հարկային և մաքսային հարաբերությունների բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանը ներկայացրել ղ հանդիպման մանրամասները։

Զրույցի ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի միջոցով (FM106)։