ՌԱԴԻՈ
© Sputnik / Karen Yepremyan

Վարդան Գյոդակյան. «Եթե կարողանաս գիտակցված ու լավ անել գործդ, ընտրությունդ մեծ կլինի»

Ստանալ կարճ հղումը

Պատանի երաժիշտ, դաշնակահար Վարդան Գյոդակյանը բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր է։ Նա Գյումրու «Վերածնունդ Հայաստանի» մրցույթում 3 տարի անընդմեջ և Բաբաջանյանի անվան մրցույթ փառատոնին գրավել է 1–ին տեղը։

Վարդան Գյոդակյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Sputnik Արմենիայի «Կաղապարից դուրս» հաղորդման շրջանակում Վարդանը Գյոդակյանը անդրադարձել է մրցույթների լավ ու վատ կողմերին, խոսել իր գործունեության հեռանկարի մասին։

«Մրցույթները շատ դրական են ազդում։ Դրանք հնարավորություն են տալիս շփվել երիտասարդների հետ, զգալ հանդիսատեսի աուրան։ Մրցույթները նաև մեծ պատասխանատվություն են ենթադրում»,-ասել է պատանի դաշնակահարը։

Ըստ Գոդակյանի` եթե կարողանաս գիտակցված ու լավ անել գործդ, ընտրությունդ մեծ կլինի։