ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Հայաստանը ցույց տվեց ազգային փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքը

Ստանալ կարճ հղումը

Թուրքիայի քրդերն արձագանքել են այն փաստին, որ Հայաստանում նորընտիր ԱԺ–ի անդրանիկ նիստը վարել է ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում նույնպես անդրադարձել է նշված փաստին։

Վարդան Ոսկանյան. Թուրքիայի քրդերի արձագանքը՝ ՀՀ ԱԺ անդրանիկ նիստի՝ ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովի կողմից նախագահելու փաստին

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Ոսկանյանի խոսքով` Հայաստանն իր քայլով ցույց տվեց, որ ազգային փոքրամասնությունների հանդեպ իր վերաբերմունքը տարբերվում է մյուս երկրներից։

«Եվ այս իմաստով մեր պետությունը ցույց է տալիս իրական, կայացած պետության հատկանիշները, որովհետև ուժեղ պետությունը երբեք վախեր չի ունենում ազգային փոքրամասնությունների խնդիրների հանդեպ։ Հակառակը` նպաստում է նրանց մշակույթի զարգացմանը, լեզվի պահպանության խնդիրներին»,- ասաց նա։

Հայաստանում կան նաև եզդիների և ասորիների համայնքներ, որոնք նույնպես պետականազուրկ ժողովուրդներ են։

«Ես կարծում եմ` մեր պետության, մեր ժողովրդի` նրանց հանդեպ հոգածությունը լավագույն ցուցիչն է առ այն, որ Հայաստան, ըստ էության այս տարածաշրջանում ապագա ունեցող երկրների թվում է»,- շեշտեց Ոսկանյանը։