ՌԱԴԻՈ
© Sputnik / Nelli Danielyan

Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոցի և արաբական երկրների շուկաներով

Ստանալ կարճ հղումը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի խոսքով՝ հայկական ապրանքը կարող է իր որակով ու առանձնահատկություններով բավականին հետաքրքիր լինել Պարսից ծոցի և արաբական այլ երկրների շուկաների համար:

Հովհաննես Ազիզյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Մեր հիմնական արտահանման հնարավորություններ ունեցող ապրանքատեսակները պատրաստի ապրանքներն են: Այսինքն՝ ոգելից և ոչ ոգելից խմիչքներ, տեքստիլ, գյուղատնտեսական ապրանքներ: Այս փուլում արտահանման մեծ հնարավորություններ ունեն նաեւ ծխախոտի, հրուշակեղենի արտադրանքները, սակայն պետք է լայնացնենք մեր արտահանվող ապրանքատեսակների շրջանակը»,- ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով ԵԱՏՄ երրորդ երկրներ ապրանքների արտահանմանը՝ Ազիզյանը նշեց, որ Հայաստանի հիմնական նպատակը երրորդ երկրներ արտահանելն է:

Ըստ նրա՝ երրորդ երկրներն արտահանումն ունի հետևյալ սխեման՝ արտահանել ԵԱՏՄ շուկա, դիրքավորվել, աշխատել, շահույթ ստանալ, մրցունակ արտադրանքի թողարկման հնարավորություն ձեռք բերել, օգտագործել այդ գումարները և գնալ դեպի երրորդ երկրների շուկաներ: