ՌԱԴԻՈ
© Sputnik / Ani Liparityan

«7» համերգի գաղտնիքն ու նպատակը

Ստանալ կարճ հղումը

Հունիսի 1-ին Երևանում «7» անվանումով համերգ կանցկացվի։ Հայտնի հաղորդավար Ավետ Բարսեղյանն ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը պատմում են համերգի նպատակի մասին։

Ավետ Բարսեղյան, Սերգեյ Սմբատյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Նրանք որոշել են համատեղել շոուն և դասական երաժշտության համերգը և տեսնել, թե դրանից ինչ դուրս կգա։

Ավետ Բարսեղյանի խոսքով` համերգի անվանումը պայմանավորված է նրանով, որ Աստված երկիրը ստեղծել է 7 օրվա ընթացքում, գոյություն ունի ծիածանի 7 գույն, «յոթ մեղք» հասկացություն ու յոթ նոտա։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն իր հերթին նշեց, որ միջոցառման հետ կապված բոլոր գաղտնիքները չեն բացահայտելու։ Նա հորդորեց բոլորին ներկա լինել համերգին և ամեն ինչ տեսնել սեփական աչքերով։