ՌԱԴԻՈ
© Photo : press office of Yerevan municipality

Տարոն Մարգարյանն առևտրականներին հարմարավետ պայմաններ է խոստանում

Ստանալ կարճ հղումը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ֆիրդուսի շուկայի առևտրականներին նոր, հարմարավետ պայմաններ է խոստանում։ Այդ մասին նա հայտարարել է Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստի ավարտին։

Տարոն Մարգարյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

 Ֆիրդուսի շուկայի առևտրականներն առանց աշխատանքի չեն մնա։ Նրանց համար քաղաքապետարանը նոր, հարմարավետ պայմաններ է ստեղծում։ Այդ մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց այսօր Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստից հետո։

«Իմ տեղակալ Դավիթ Օհանյանը բանակցում է առեւտրականների հետ: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ էլ ես հայտարարել եմ, որ մեր առևտրականների համար պետք է ստեղծենք հարմարավետություն՝ իրենց առեւտուրն իրականացնելու համար»,– ասաց քաղաքապետը` հավելելով, որ քաղաքապետարանը բանակցում է երևանյան այլ շուկաների հետ Ֆիրդուսի շուկայի առևտրականների համար անվճար տեղեր հատկացնելու ուղղությամբ։

Հունիսի 5-ին աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր Ֆիրդուսի շուկայի առեւտրականներին՝ տեղափոխվել առևտրային այլ տարածքներ: Նրանք, սակայն, այլ շուկաներ տեղափոխվել չեն ցանկանում։