ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Արցախցին այդպիսին է. վտանգին չի նայում ու կառչում է իր հողից

Ստանալ կարճ հղումը

Գայանե Աբրահամյանն ամուսնացավ արցախցու հետ ու Չարենցավանից մեկնեց Թալիշ։ Ապրիլյան պատերազմի օրերին նա վերցրեց իր երկու երեխաներին ու տեղափոխվեց Հայաստան։

Գայանե Աբրահամյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Ամուսինը, սակայն, ոչ մի կերպ չի համակերպվում Հայաստան տեղափոխվելու մտքի հետ, ավելին, նա  օրեր առաջ վերադարձել է Թալիշ։ Գայանեն արցունքոտ աչքերով պատմում է, որ հակառակ իր բոլոր ջանքերին, ամուսինը չի փոխում մտադրությունը։ Ամեն օր, օրը մի քանի անգամ վատ լուր լսելու վախով զանգահարում է ամուսնուն և, բարեբախտաբար, նրանից լսում «լավ եմ» արտահայտությունը։

«Արցախցին այդպիսին է, վտանգին չի նայում ու կառչում է իր հողից»,– ասաց կինը։