ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Քրիստոֆ Բիրվիրթ. «Հայաստանում արմատացած է ապաստանի ինստիտուտը»

Ստանալ կարճ հղումը

ՄԱԿ–ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձել է փախստականներին ընդունելու հայաստանյան մոդելի մասին։

Քրիստոֆ Բիրվիրթ

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Քրիստոֆ Բիրվիրթը մասնավորապես խոսել է նախորդ տարի Արցախից ժամանած հայերի թվի ու նրանց կարգավիճակի մասին։

«Նախորդ տարվա պատերազմական գործողությունների հետևանքով 2000 մարդ փախել է հակամարտության գոտուց։ Նրանց մեծ մասը կանայք, երեխաներ ու ծերեր են։ Իսկ տղամարդիկ մնացել են։ Նրանք կա՛մ միացել են զինված ուժերին, կա՛մ էլ իրենց տներն են պաշտպանել։ Հայաստանում հարմարություններ են ստեղծվել Արցախից եկած մարդկանց համար։ Հայաստանի պատմությունը հաշվի առնելով` ապաստանի ինստիտուտն արմատացած է հասարակության շրջանում և կառավարական մակարդակով։ Այստեղ փախստականներին տեղ են տալիս և օգնում»,- ասաց նա։

Բիրվիրթի խոսքով` փախստականներին ընդունելը ոչ միայն կառավարության, այլև հասարակության գործն է։

«Ջերմությամբ աջակցեք նրանց։ Նոր վարչապետը բազմիցս և հրապարակայնորեն ճանաչել է տնտեսական զարգացման գործում տեղահանված բնակչության արժեքը, ինչն էլ ընդունելության հստակ ուղերձ է բնակչության համար»,- ասաց նա։