ՌԱԴԻՈ
Photolure

ՄԽ–ն փորձում է տարանջատել Լեռնային Ղարաբաղ և ԼՂ–ի շուրջ տարածքներ հասկացությունները

Ստանալ կարճ հղումը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն ուղղված է ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման կանխարգելմանը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Երվանդ Բոզոյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը ռազմական գործողությունների վերսկսումը կանխելն է: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ այս տեսակետից մեկնաբանելով համանախագահների վերջին հայտարարությունը:

«Ավելի լավ է սառը, քան տաք պատերազմ. ԵԱՀԿ Մինսկի խումբն այս մոդելով է շարժվում»,- ասաց Բոզոյանը՝ հավելելով, որ այս տեսակետից կարևորը բանակցային գործընթացի առկայությունն է:

Ինչ վերաբերում է հայտարարության մեջ նշված տարածքներին, որոնք անվանվում են «ԼՂ շուրջ տարածքներ», Բոզոյանը կարծիք հայտնեց, որ նման ձևակերպմամբ համանախագահները փորձում են տարանջատված սկզբունքով հանդես գալ, որ կա Լեռնային Ղարաբաղ և դրա շուրջ տարածքներ՝ սրանով պարզեցնելով բանակցային հետագա գործընթացը: