ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Լարիսա Ալավերդյանը ՄԽ համանախագահների հայտարարությունից լուրջ սպասելիքներ չունի

Ստանալ կարճ հղումը

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը համարժեք է փոփոխվող իրավիճակին: Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ լավատեսական սպասելիքներ չունի այդ հայտարարությունից:

Լարիսա Ալավերդյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը, նշեց, որ այն «համարժեք է փոփոխվող իրավիճակին»:

Լարիսա Ալավերդյանը, սակայն, հույս չունի, որ հերթական հայտարարությունը որևէ փոփոխություն կառաջացնի ԼՂ խնդրի կարգավորման իրական գործընթացում:

«Ես լավատեսական սպասելիքներ չունեմ, գնահատում եմ այն ջանքերը, որ գործադրում են ՄԽ համանախագահները, բայց որևէ փոփոխություն Ադրբեջանի քաղաքականության մեջ ամենևին չեմ սպասում»,- ասաց Ալավերդյանը:

Միակ խնդիրն, ըստ ՄԻՊ նախկին պաշտպանի, այն է, որ Ադրբեջանը հրապարակավ ցույց է տալիս, որ արհամարհում է Մինսկի խմբի հայտարարությունները: