ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Մնացական Բիչախչյան. «Ճամփորդները պետք է իմանան իրենց իրավունքը, որ չխաբվեն»

Ստանալ կարճ հղումը

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրեց, որ հին նմուշի անձնագրով ճամփորդելիս ելքի վիզա կարող է ստանալ սահմանային ցանկացած կետում, նույնիսկ ոչ աշխատանքային օրերին։

Մնացական Բիչախչյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Եթե քաղաքացին ցանկանում է ճամփորդել հին նմուշի անձնագրով և չի դիմել այսպես ասենք, ելքի վիզա կամ թույլտվություն ստանալու, իսկ օրը ոչ աշխատանքային է կամ աշխատանքային ժամն ավարտվել է, երկրից դուրս գալիս սահմանային անցման ցանկացած կետում կարող է դիմել նշված գործողության համար, ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։

Ի տարբերություն անձնագրային ծառայություն դիմելու, այս դեպքում, բացի յուրաքանչյուր տարվա համար 1.000- ական դրամ պետտուրք վճարելուց, գանձվում է նաև միանվագ 10.000 դրամ, անկախ վավերականության նշում կատարելու տարիների քանակի:

Մինչև 35 տարեկան զինապարտ քաղաքացիներն իրենց հետ պետք է ունենան զինգրքույկ կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ: Զինծառայությունից տարկետում ունենալու դեպքում` դա հավաստող փաստաթուղթն է պետք ներկայացնել։

Զրույցը վարեց Դիանա Հարությունյանը։ Ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։