ՌԱԴԻՈ
© Sputnik / Asatur Yesayants

Նաիրա Գրիգորյան. «Չինարենը լայն տարածում է գտնում աշխարհում»

Ստանալ կարճ հղումը

Կոնֆուցիոսի կենտրոնի տնօրեն Նաիրա Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ չինարենի տարածման հիմքը դրել են ռուսները, իսկ այժմ այդ լեզուն հավակնում է անգլերենից հետո երկրորդը լինել աշխարհում իր տարածվածությամբ։

Նաիրա Գրիգորյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Չինարեն առաջին դասագիրքը կազմվել է Ռուսաստանում՝ մոտ 200 տարի առաջ, ռուսները մեծ ներդրում ունեն չինարենի տարածման հարցում, ասաց Կոնֆուցիոսի կենտրոնի տնօրեն Նաիրա Գրիգորյանը։

Նա նշեց, որ չինարենն այնքան բարդ չէ, որքան մենք կարծում ենք, այդ լեզվի բարդությունը տոներն են, հավելյալ բառերն ու մասնիկները, որոնք անհրաժեշտ է իմանալ միտքը ճիշտ արտահայտելու համար։

Նա չբացառեց, որ մոտ ապագայում անգլերենից հետո չինարենը երկրորդ լեզուն լինի աշխարհում իր տարածվածությամբ, քանի որ չինարեն ուսումնասիրողները թիվը շատ մեծ է։

Զրույցը վարեց Ամալյա Պապյանը։ Ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։