ՌԱԴԻՈ
© Sputnik / Karen Yepremyan

Ե՛վ ՊՆ, և՛ ոստիկանության զորքերը ներգրավված են հրդեհաշիջման աշխատանքներում

Ստանալ կարճ հղումը

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացնում է Վայոց ձորի անտառում գիշերը բռնկված հրդեհի մարման աշխատանքների ընթացքը։

Մուշեղ Ղազարյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«ՊՆ ուղղաթիռով, որն ունի 1,5 տոննա ջրի տարրա, կատարել ենք 9 թռիչք։ Որոշ չափով օգնեց, բայց, քանի որ եղանակը տաքացավ, այլևս հնարավոր չէ օգտագործել ուղղաթիռները, որովհետև, եթե ներքևում +38 աստիճան է, ապա վերևում` կրակի ազդեցության տակ, + 80–ի է հասնում»,–ասաց Ղազարյանը։

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի խոսքով` տվյալ պահին մարդկային ուժերով են փորձում կրակի դեմն առնել։

Ե՛վ ՊՆ, և՛ ոստիկանության զորքերը` փրկարարների և գյուղացիների հետ միասին, ներգրավված են հրդեհաշիջման աշխատանքներում։